22-ամյա դերասանուհու զգեստները վաճառվել են աճուրդում՝ 12 հազար ԱՄՆ դոլարով
ԱՄՆ
Օսկարի արժանացած Ջենիֆեր Լոուրենսի զգեստները, որոնք նա կրել է «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում, վաճառվել են Լոս Անջելեսում կայացած աճուրդի ընթացքում՝ 12.000 ԱՄՆ դոլարով:
Վաճառված իրերի շարքում հայտնվել են բաճկոնը, սպիտակ տաբատը, ինչպես նաև տոպը և վերնաշապիկը: Աճուրդի արդյունքը գերազանցեց նախնական սպասումները: Դա դարձավ 22-ամյա դերասանուհու ճանաչվածության ապացույցը: Այս մասին գրում է cosmo.ru –ն:
Նախատեսվում էր, որ Լոուրենսի իրերի գումարը կկազմի ոչ ավել քան 5.000 ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)