«Հրապարակ». «Էդ ինչպե՞ս ես խոսում պատգամավորի մասին,... ականջդ կկտրեմ»
Հայկական Մամուլ
Ճի՞շտ են լուրերը, որ նախընտրական շրջանում Թալինի ՀՀԿ շտաբի նիստի ժամանակ, երբ քաղաքապետ Արամյանը Ձեզնից բողոքել է
Հովիկ Աբրահամյանին, որ խոչընդոտում եք քարոզարշավի ընթացքին, վերջինս 20 հոգու ներկայությամբ ասել է. «Էդ ինչպե՞ս ես խոսում պատգամավորի մասին,... ականջդ կկտրեմ»,- «Հրապարակը» հարցրեց Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանին:
«Նման բան չի եղել՝ ականջ պոկել-բան, 2-րդ՝ ես ո՞նց կարող էի «դեմ» աշխատել, անլուրջ խոսակցություններ են, իսկ մնացածը, ինչ
որ ասվել է կամ չի ասվել, դա արդեն մեր ներքին խնդիրներն են. եղել են քննարկումներ և խոսակցություններ, բայց կոշտ-կոպիտ բան
չի ասվել»: Չի՞ բողոքել Ձեզնից Արամյանը: «Էդ իրա խնդիրն ա՝ կբողոքի, թե չի բողոքի, չի եղել նման բան, շա՜տ լավ ընտրություններ են անցկացվել, շա՜տ լավ արդյունքներ են եղել»: Այ, որ վատ արդյունքներ լինեին, Արամյանին գործից կհանեին, Ձեր սիրտն էլ կհովանար երևի: «Իմ իրտը վառված չի, ես 10 տարի քաղաքապետ եմ աշխատել, հիմա էլ պատգամավոր եմ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը