«Առավոտ». Ի՞նչ ճանապարհ է տեսնում ԲՀԿ-ն
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, բայց՝ հետևյալ պայմանով. «Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որևէ ընտրությունից: Բայց եթե ԸՕ-ն չի փոխվելու, եթե 41 մեծամասնական մանդատն ի սկզբանե մնալու է իշխանության գրպանում, արտահերթ որևէ ընտրություն որևէ պատկեր չի փոխելու: Երբ կլինեն ԸՕ-ի փոփոխություններ, այդ ժամանակ մենք
որևէ արտահերթ ընտրության հետ կապված որևէ խնդիր չունենք»: Տիկին Զոհրաբյանի գնահատմամբ՝ Աժ նախագահի հետ քննարկումներն այն տոնայնությամբ են գնացել, որ կարելի է փաստել, որ դրանք, ըստ էության, տապալվել են. «Այո, փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է մեկ անգամ ևս փորձել շարունակել քննարկումները՝ համատեղ օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Այլ ճանապարհ ԲՀԿ-ն չի տեսնում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը