«168 ժամ». Րաֆֆի Հովհաննիսյանը ստե՞լ է
Հայկական Մամուլ
Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներից մեկում քվեարկության դրեց Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմել-չդիմելու հարցը:
Հանրահավաքի մասնակիցները դեմ քվեարկեցին ՍԴ դիմելու առաջարկին, սակայն, անկախ դրանից, «Ժառանգությունը» հայցով դիմեց ՍԴ: Հարցն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ դիմեց՝ արհամարհելով հանրահավաքի մասնակիցների կամքը: Ավելի կարևոր է, որ նա ՍԴ դիմելու որոշում կայացրել էր մինչև հանրահավաքում այդ հարցը քվեարկության դնելը: Հովհաննիսյանը ՍԴ դիմումը պատրաստելու հանձնարարություն էր ավել ընտրությունների հենց հաջորդ օրը:
«168 ժամի» ունեցած տեղեկություններով՝ այդ դիմումը պատրաստել է Արտակ Զեյնալյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները պետք է դատարանում ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի օգտին առնվազն 322 հազար ձայն է լցոնվել, մոտավորապես այդքան է Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ստացած ձայների տարբերությունը: Թերթի ՍԴ աղբյուրները հայտնում են, որ հայցում չկան կոնկրետ փաստեր,
այլ ընդամենը ընդհանուր բնույթի ձևակերպումներ են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը