«ՀԺ». Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպումը դժգոհության տեղիք է տվել
Հայկական Մամուլ
Անդրադառնալով Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպմանը՝ «ՀԺ»-ն մասնավորապես գրել է. «Ինչ է իրականում տեղի ունեցել փակ դռների հետևում: Երկու կողմերն էլ մինչև երեկ ձեռնպահ էին մնում որևէ մանրամասն հայտնելուց:
«Ժառանգության» կուլիսներում երեկ խոսում էին, թե Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձևավորել և միանալ շարժմանը, ինչին, սակայն, որևէ կոնկրետ պատասխան չի հնչել: «Ժառանգության» ներկայացուցիչները նշում էին, թե կոնկրետ խոսակցություն երկու կողմերի միջև տեղի չի ունեցել, և իրենք որևէ լուրջ ակնկալիք ԲՀԿ-ից չունեն: Սույն հանդիպումը, բնականաբար, ոչ միանշանակ է ընդունվել բողոքավոր ընտրազանգվածի կողմից: Հատկապես դժգոհության տեղիք է տվել այն, որ շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասին ոչինչ չի ասել»:
Հ.Գ. Երեկ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել՝ նրան հրավիրելով այսօրվա հանրահավաքին՝ Ազատության հրապարակում ժողովրդի հաղթանակը ճանաչելու և հրաժարական տալու հորդորով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը