«Ժողովուրդ». Սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել. Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածի մայր
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի՝ 51-ամյա Կարինե Էլչակյանի, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե չի կարող որևէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիներ չի ունեցել: «Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել:
Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,- ասել է տիկին Ռոզան:
Թերթը հիշեցնում է, որ մյուս ձերբակալվածի հարազատները թերթի հետ զրույցում պնդել էին, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Թերթը հավելում է նաև, որ այս գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, որը, ըստ Հայրիկյանի, «բավարար անկախություն չունի»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը