Երիտասարդները կարևորում են կայունությունը
Հասարակություն
Ծաղկաձորում գարունը կարծես փոքր-ինչ ուշացել է, և գարնան առաջին օրերին այստեղ դեռ ձնառատ է ու ցուրտ: Բայց դա որևէ կերպ չէր խոչընդոտել, որ Լոռու մարզի 300 երիտասարդներ գարնանամուտը լիարժեք դիամավորեն մեր երկրի գեղատեսիլ այս վայրում. գարունն իրենք՝ երիտասարդներն էին բերել՝ իրենց հոգում, իրենց ջերմությամբ, իրենց խինդ ու ծիծաղով: Եվ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Սամվել և Կարեն Կարապետյանների ֆինանսավորմամբ անցկացված եռօրյա հերթական հավաք-հանդիպումը գարնան առաջին օրերին իրապես գարնանաշունչ էր, հագեցած երգ ու պարով, բազմաթիվ մրցույթներով ու տարաբնույթ այլ միջոցառումներով, կարևորը՝ շատ բարձր տրամադրությամբ:
Ինտելեկտուալ մրցույթին հաջորդեց պարանի ձգումը, ապա թենիսի մրցաշարը, նկարչական մրցույթ-ցուցահանդեսը, իսկ ամեն մի օրն ամփոփվում էր երգ-երաժշտությամբ, պարերով ու երիտասարդների կողմից պատրաստված հաճելի անակնկալներով:
Բնականաբար, երիտասարդները չէին կարող անտարբեր մնալ նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին, և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի հետ հանդիպման ժամանակ երիտասարդները հատկապես միակարծիք էին, որ մեր երկրում անհրաժեշտ է ապահովել առաջին հերթին կայունություն, քանզի Հայրենիքը միշտ պետք է ամուր լինի արտաքին բազում մարտահրավերներին դեմ հանդիման: Ա.Ճաղարյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ գնալով մեր երիտասարդներն առավել կազմակերպված, համախմբված ու հաստատակամ են դառնում, և թույլ չեն տալիս, որ իրենց մի քանի անհատներ թելադրեն: «Սեփական հայրենիքում յուրաքանչյուրս ոչ միայն տեր, այլև ծառա պետք է լինի. սա Կարապետյանների հավատամքն է, և իրենք էլ միշտ առաջնորդվում են այս սկզբունքով»,-նշեց Կ.Կարապետյանի գրասենյակի ղեկավարը:
Մասնակիցները շեշտեցին, որ հատկապես ուսանողների համար առաջնայինն այսօր լիարժեք ու բարձրորակ կրթությունն ստանալն է ու մրցակցային մասնագետ դառնալը:
Երիտասարդները վերադարձան՝ ձեռք բերելով նոր ծանոթություններ, նոր շփումներ, ինչու ոչ՝ նաև նոր գիտելիքներ, և ամենակաևրորը՝ դրական լիցքեր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը