Աշխարհի ամենածեր կինն այսօր դարձավ 115 տարեկան
Աշխարհ
Աշխարհի ամենածեր կինն այսօր նշում է իր 115-րդ ծննդյան օրը: Այդ առթիվ 1898թ. մարտի 5-ին ծնված Միսաո Օկավան ճապոնական Օսակա քաղաքից հիանալի ծաղկեփունջ է նվեր ստացել: Իսկ ծերանոցի տան աշխատակիցը, որում նա ապրում է, նրա ամենասիրելի ճաշատեսակն է պատրաստել:
Միսաո Օկավան անցյալ շաբաթ պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրագնդի ամենածեր կին: Նա 2 երեխա ունի, որոնցից 2-ն արդեն 90 տարեկանն անց են: Նա ունի 4 թոռ և 6 ծոռ: Տիկին Օկավան երբեք չի տառապել որևէ հիվանդությամբ, նա իր տարիքի համար բավական ակտիվ է և ինքնուրույն տեղափոխվում է իր անվասայլակով:
Ճապոնիայում է ապրում նաև երկրագնդի ամենածեր տղամարդը՝ 1897թ. ծնված Ձիրոմեն Կիմուրան. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)