Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար 

Անհապաղ կասեցնե՛լ ԱԳՆ շենքի աճուրդի գործընթացը. նամակ նախագահին

Հայաստան

Հայաստանի ճարտարապետների միության նախագահի ստորագրությամբ՝ Երևանում Կառավարության երկրորդ շենքի (ԱԳՆ-ի) աճուրդի հետ կապված բաց նամակ է ուղարկվել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, «ՏԱՆԳ» ՓԲԸ ղեկավարությանը, ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին.

«Խորապես անհանգստացած պատմաճարտարապետական ազգային մեր ժառանգության պահպանման ու օգտագործման խնդիրների ներկայիս անմխիթար վիճակով, դրանց հանդեպ պետության կողմից ցուցաբերվող ակնհայտ անտարբերությամբ, մասնավոր սեփականատերերի կողմից դրսեվորվող անհանդուրժելի, հաճախ բարբարոսության հասնող կամայականություններով, իրադրության համատարած անպատժելիությամբ ու իրավիճակը շտկելուն միտված հանրության ընդվզումների ապարդյուն ջանքերով, խնդրով մտահոգ մի շարք Կուսակցական ու Հասարակական կազմակերպությունների, քաղացիական նախաձեռնությունների ակտիվիստների, կրթական և այլ համակարգերի մասնագետների նախաձեռնմամբ, սույն թվի մարտի 1-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում կայացավ մամլո ասուլիս: Ասուլիսին հրավիրմամբ մասնակցեց նաև ՀՀ մշակույթի փոխնախարարը: Հարցադրումների շարքում, ի թիվս այլ խնդիրների, առանձնահատուկ քննության արժանացավ կառավարական հա.-2 շենքի օտարման ու հյուրանոցի վերածման ՀՀ կառավարության կողմից հովանավորվող գործընթացը:

Ասուլիսին ներկա մասնագետները մասնավորապես կենտրոնացան շինությունն օտարելու մասին ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2012թ. նո.-1675-Ն որոշման մեջ տեղ գտած հետևյալ օրինախախտումների վրա.

Որոշման համար հիմք է ընդունվել կառավարության 2003թ. հունիսի 13-ի նո. 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված գույքի օտարման կարգը», որում ակնարկ անգամ չկա պատմության և

մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի օտարման թուլատրելիության մասին: Այդ փաստաթղթում չկա նաև որևէ հղում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև նույն այդ հուշարձանների պահպանության, նորոգման, օգտագործման խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության 20 ապրիլի 2002թ. նո.- 438 որոշմամբ հաստատված Կարգում ամրագրված պարտադիր գործառույթների դրույթներին:

Հետևաբար պետական սեփականություն հանդիսացող շենքերի օտարման վերոնշյալ Կարգը չէր կարող օրինական հիմք հանդիսանալ հանրապետական կարգի պատմաճարտարապետական արժեք հանդիսացողԿառավարական հա.-2 մասնաշենքը ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարելու գործում:

- Որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով գնորդին ներկայացվում է Կառավարական հա.-2 շենքը գնելուց հետո այն վերակառուցելու և բացառապես որպես հյուրանոց օգտագործելու պարտադրանք, չունենալով դրա վերաբերյալ նույն «Պատմության եվ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման ու օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով պահանջվող պետական լիազոր մարմնի կողմից կազմված եզրակացությունը:

Սա ևս օրենքի անթուլատրելի շրջանցում է:

Մեծարգո Նախագահ

Նկատի ունենալով, վերոնշյալը և ապավինելով Սահմանադրական Ձեր լիազորություններին, հայցում ենք Ձեր հետևյալ հանձնարարականները.

ա/- անհապաղ կասեցնել Կառավարական 2-րդ մասնաշենքի աճուրդի գործընթացը, չեղյալ ճանաչել կառավարության 27 դեկտեմբերի 2012թ. նո. 1675-Ն որոշումն ու

վարչական տույժի ենթարկել որոշման նախագծի հեղինակներին,

բ/- թեև ուշացած, բայց և այնպես հետագա վրիպումներից զերծ մնալու համար, հանձնարարել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում՝ ընդգրկելով նրանում պետական սեփականություն հանդիսացող բոլոր այն շենքերն ու շինությունները

/ դիցուկ՝ կառավարական հա.-1 և 2 շենքերը, օպերան, մատենադարանը, ազգային ժողովի շենքը, ՀՀ նախագահական նստավայրը, գիտությունների ազգային ակադեմիայի համալիրը և բազում այլ շենքեր/, որոնք պետական ցանկում ունեն հանրապետական նշանակության դասակարգում, ինչի շնորհիվ և կարող են հայտնվել «շահավետ» օտարման նմանատիպ գործառույթների թիրախում;

Հարգանքով, ասուլիսի մասնակիցների հորդորով ու դրական արձագանքի ակնկալիքով

Մկրտիչ Մինասյան

Հայաստանի ճարտարապետների միության և ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ով
Ամենադիտված