Կաթոցների տակ բնակվող անօթևան միայնակ կինը բնակարան չի ստանալու (տեսանյութ)
Հասարակություն
Անօթևան Կատուշ Չախոյանը որդու մահից հետո ապրում է միայնակ սարսափելի խոնավ և ցուրտ պայմաններում: Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից՝ պահանջվող փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու պատճառաբանությամբ: Նրա՝ նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը:
Գյումրու կենտրոնական հատվածում՝ դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած, կիսախարխուլ և անձրևաջրերով մշտապես ողողվող վագոն-տնակում բնակվող միայնակ կինը օրերս է դուրս գրվել հիվանդանոցից: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, նրա ապրելակերպի մասին տեսանյութ պատրաստելու և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին նրան:
Մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը