ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել
Հայաստան
Կառավարության թիվ 2 մասնաշենքի աճուրդի ժամանակ գնորդներ չեն ներկայացել: Սա նշանակում է, որ աճուրդը չի կայացել: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության մամլո քարտուղար Մարգարիտ Սարգսյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչև ապրիլի 30-ը ուժի մեջ կմտնի «Տանգո» ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը:
Հիշեցնենք, որ աճուրդի մեկնարկային գին էր նախատեսվել 51270840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով ՀՀ դրամ։
Նշնք նաև, որ 2012-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ԱԳՆ շենքը 51.2 մլն դոլարով վաճառել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը, սակայն դեկտեմբերին որոշում կայացվեց շենքը վաճառել աճուրդով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին