Հրապարակվել է աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի ցուցակը
Աշխարհ
Աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի թոփ 100-յակը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2004-ից: Լավագույն ուսումնական հաստատությունը որոշվում է պրոֆեսորադասխոսական անձնակազմի հիման վրա:
Հարցմանը մասնակցել է 16.000 դասախոս աշխարհի տարբեր երկրներից:
Լավագույն ԲՈՒՀ-երի աղյուսակը գլխավորել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը, 2-րդ տեղում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է բրիտանական Քեմբրիջի համալսարանը: Ինչ վերաբերում է Օքսֆորդին, ապա այն այս տարի 4-րդ հորիզոնականում է: Նրանից հետո անմիջապես գալիս են Կալիֆորնիայի, ապա՝ Ստենֆորդի համալսարանները:
Լավագույն 20 ԲՈՒՀ-երի մեջ են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի և Շվեյցարիայի համալսարանները: Հայաստանի ԲՈՒՀ-երը, ցավոք, տեղ չունեն այդ ցուցակում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)