Ճապոնիան առաջին անգամ ահազանգում է Չինաստանից եկող աղտոտված օդի կապակցությամբ
Աշխարհ
Ճապոնական Կումամոտո նահանգության իշխանություններն ահազանգել են Չինաստանում օդի աղտոտվածության մակարդակի կապակցությամբ՝ առաջին անգամ Չինաստանի վրա կեղտոտ օդի մշուշ կախվելուց հետո խորհուրդ տալով իր բնակիչներին խուսափել փողոց դուրս գալուց, քանի օդում տարածված են վտանգավոր մասնիկներ. գրում է Риа Новости-ն:
Ճապոնական Կյուսյու կղզու նահանգության ղեկավարությունը նույնպես զգուշացնում է իր բնակիչներին փողոց դուրս գալու վտանգավոր հետևանքների մասին:
Ճապոնայի շրջակա միջավայրի հարցերով նախարարությունը նշում է, որ անվտանգ է համարվում օդում մանր կարծր մասնիկների առկայության մինչ 35 միկրոգրամը, իսկ վտանգավորության շեմը սկսվում է 70 միկրոգրամից, որի դեպքում խոհուրդ է տրվում զգուշանալ տանից դուրս գալուց:
Երեքշաբթի օրը Կումամոտոյի իշխանությունները նշել են, որ չափումները ցույց են տվել օդում մասնիկների առկայության 91 միկրոգրամ: Հատկապես վտանգավոր է համարվում նման իրավիճակ ասթմայով հիվանդ մարդկանց համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)