Նյու Յորքում ստեղծել են մենյուի խոշորագույն հավաքածուն
Այլ
Նյու Յորքի հանրային գրադարանը հավաքել է աշխարհում ամենամեծ մենյուի հավաքածուն. գրում է Korrespondent-ը:
Այս նախագիծն իր մեկնարկը ստացել էր 2011թ. ապրիլին, և կամավորների միջոցով գրադարանի ղեկավարությունը կարողացել է հավաքել մենյուի հավաքածուի շուրջ 45 հազար նմուշ:
Այդ խոշորագույն մենյուի ներկայացրած ճաշատեսակներից 375259-ը յուրահատուկ են: Այդ ճաշատեսակները մասնագետները դասակարգել են ըստ նրանց հանրահայտության և այն ամսաթվի, երբ այդ ճաշատեսակներն ի հայտ են եկել:
Գրադարանի աշխատակիցները կարծում են, որ մենյուի այս հավաքածուն կարող է հետաքրքրել պատմաբաններին, խոհարարներին, սննդի հարցով գիտնականներին, ինչպես նաև կինոյի և հեռուստատեսության աշխատակիցներին՝ օգնելով նրանց ստեղծել տարբեր ժամանակաշրջանների ճաշատեսակներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)