Սամվել Թոփալյանի՝ զուռնա-դհոլով ու դիջեյով հարսանիքը
Հասարակություն
Դերասան Սամվել Թոփալյանն ու նրա ընտրյալը՝ Սոնա Դավթյանը, մարտի 3-ին ամուսնացել ու իրար հավերժ սիրելու խոստում են տվել:): Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո սիրահարներն իրենց հարազատների, բարեկամների ու ընկերների հետ խնջույքը շարունակել են մայրաքաղաքի ռեստորաններից մեկում:
«Գոյ» եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասանի նշանադրության մասին պատմել ենք նախորդ տարվա օգոստոսին, իսկ հարսանիքի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:): Նշենք, որ հյուրերի թվում են եղել դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Արա Դեղտրիկյանը, Կարեն Բաբաջանյանը, Գուրգեն Սարգսյանը, Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մազմանյանը եւ այլք:
28-ամյա Սամվելը եւ 21-ամյա Սոնան, որը մասնագիտությամբ սոցիոլոգ եւ պարուհի է, այժմ իրենց հանգիստն են վայելում Ծաղկաձորում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ հարսանիքը հիանալի է անցել. «Այն համեմված էր հայկական ու ժամանակակից էլեմենտներով՝ զուռնա-դհոլից մինչեւ դիջեյ»:
Զույգի կնքահայրը Սամվելի մկրտության կնքահոր տղան է. «Վաղուց ենք մտերիմ: Հայտնի մարդ չէ, ընտանիքներով լավ բարեկամներ ենք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը