Հռիփսիմե Հակոբյանի երազանքը կատարվել է
Հասարակություն
Դեռևս Ամանորին ընդառաջ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ խոսելիս պարզեցինք, որ երազում է շնիկ ունենալու մասին: Երգչուհու երազանքը վերջերս իրականացել է:
Մոսկվաբնակ երգիչ Արման Թովմասյանը, տեղյակ լինելով Հռիփսիմեի ցանկության մասին, իր շան ձագուկներից մեկին նվիրել է երգչուհուն: «Շնիկիս հետ ծանոթացել եմ, սակայն դեռ ինձ մոտ չէ. շատ փոքր ձագուկ է, դեռ մեկ ամսական է ու պիտի համակերպվի առանց մայրիկի ապրելուն: Հուսով եմ, շուտով ինձ մոտ կլինի»,- esyes.am-ին ասաց երգչուհին և ավելացրեց, որ շնիկը յորքերյան ցեղատեսակի է:
Ի դեպ, երգչուհին չի կողմնորոշվում՝ ինչ անուն տալ կենդանուն և բոլոր ընկերներին խնդրել է օգնել իրեն շնիկին համապատասխան անուն ընտրելու հարցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը