Բացահայտվել է Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ 2 անձ ձերբակալված է Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովման հարցը ՄԻՊ ուշադրության կենտրոնում է․ իրականացվում է այց ՔԿՀ Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի Վահանյան Գագիկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան Որևէ մեկի կամքով չի կարող փակվել Արցախի էջը. Լիլիթ Գալստյան Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առաջընթացը Ռուսական սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նոր ձևաչափով շարունակել երկխոսությունը, Պուտին Տիգրան Աբրահամյան․ «Արցախի անկախության օրը նախկինում տոնում էին նույնիսկ նրանք, ովքեր այսօր այն ամոթալիորեն Ադրբեջան են համարում» 

«Ազգ». Ի՞նչ են քննարկելու Սարգսյանն ու Պուտինը

Հայկական Մամուլ

Առաջիկայում ամենահետաքրքրական եւ քննարկվող իրադարձությունը մարտի 12-ին նախագահ Սարգսյանի այցն է Ռուսաստանի Դաշնություն եւ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա դեռեւս չերդված նոր նախագահի եւ պաշտոնավարման ժամկետն ավարտող հին նախագահի համապատասխանաբար առաջին եւ վերջին հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ, հետեւաբար բազմաթիվ ինտրիգներ ունի իր մեջ:

Հիշեցնենք, որ Պուտինը մեծ տերությունների ղեկավարներից առաջինն էր, որ շնորհավորել էր Սարգսյանին վերստին նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանի' ընտրությունները վիճարկելու պահանջի առկայությամբ մի կողմից աջակցություն էր Սարգսյանին, մյուս կողմից էլ շրջանակներ կան, որոնք այդ փաստը, ինչպես, ի դեպ, նաեւ Եվրոմիության եւ այլ տերությունների ղեկավարների, այդ թվում' Օբամայի շնորհավորանքը համարում են մեր երկրի ներքին գործերին (համենայն դեպս' ընտրությունների արդյունքներում ինքնուրույն կողմնորոշվելու առումով) խառնվելու փորձ' մատնանշելով, որ մինչեւ Սահմանադրական դատարանին օրենսդրությամբ տրված հնարավորության ժամկետի ավարտը, երբ կարելի էր վիճարկել ընտրությունների արդյունքները, դա չէր կարելի անել: Ու անգամ' շնորհավորանքների ամեն բառում զանազան քաղաքական ենթատեքստեր որոնողներ կան, ներառյալ' Օբամայի «Ձեր ժառանգության ստեղծմանը' որպես առաջնորդի» բառակապակցության մեջ, փոխաբերական իմաստ տեսնելով «ժառանգություն» բառի օգտագործման մեջ (թեեւ անգլերենում «ժառանգություն» բառի համազորն է heritage-ը, մինչդեռ Օբամայի ուղերձի բնօրինակում օգտագործված legacy բառը հայերենում ավելի ճիշտ թարգմանվում է «բարոյական վաստակ»): Թեեւ' Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հիասթափված այդ ուղերձից, ասում է' դա ոչ թե շնորհավորանք է, այլ խնդիրների հիշեցում, ու մեզ կոչում է չսպասել Պուտինին ու Օբամային, այլ մեր ժողովրդավարության խնդիրները լուծելիս հայկական չափորոշիչներով առաջնորդվել, ինչին հարյուր տոկոսով համամիտ ենք;

Բոլոր դեպքերում առաջիկա մոսկովյան հանդիպումը նախանշային լինելով հանդերձ' կարող է ծանր լինել նախագահ Սարգսյանի համար, քանի որ անգամ շնորհավորանքներում մեծ տերությունների շահերի բախում նկատողները ճիշտ են' Հայաստանը շարունակում է մնալ իր հարաբերությունները մեծ տերությունների հետ կարգավորելու ընթացքում նրանց շահերը գոնե Հայաստանի մասով հավասարակշռելու սիզիփոսյան շատ դժվար աշխատանքն իրականացնողի դերում: Նախընտրական շրջանում ՌԴ մի շարք առանցքային պաշտոնյաների այցերը Հայաստան հատկապես ակամա բացահայտում էին այս երկրի շահագրգռությունը հայաստանյան ընտրությունների' իրենց ցանկալի արդյունքի մասով: Մեր մամուլին, ի դեպ, խիստ անհանգստացրել էր մարտի մեկին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայում ոչ անհայտ գեներալ, ՌԴ դեսանտային զինուժի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն արտահայտությունը, թե ՀԱՊԿ անդամ երկրներում (գեներալը տվել էր Հայաստանի, Կիրգիզիայի եւ Տաջիկստանի անունը) ճգնաժամերը արդյունավետ հաղթահարելու համար ՌԴ դեսանտային զորքերը պատրաստ են: Ի դեպ, անցած աշնանը մենք օրենսդրորեն այդպիսի հնարավորություն ընձեռել ենք ՀԱՊԿ-ին, ու այն ժամանակ ոչ ոք չէր լսում այս հնարավորությունը նախատեսող համաձայնությանը դեմ խոսող հատուկենտ պատգամավորների (օրինակ' Ալիկ Արզումանյանի) հակափաստարկները, թե այդպիսի հնարավորոթյան ընձեռումը հարված է երկրի ինքնիշխանությանը: Հավանաբար նախագահ Սարգսյանը Պուտինին պետք է բացատրի, որ Հայաստանում այդպիսի իրավիճակը բացառվում է, անկախ այն բանից, որ հանրահավաքներ են, եւ մենք ինքներս կարող ենք մեր ներքին խնդիրներն առանց բարդացումների կարգի բերել, համենայն դեպս' Հայաստանի բնակչությունը այդ կուզենար իմանալ իր երկրի ղեկավարի եւ Պուտինի հանդիպման մասին լրատվությունից: Հավանաբար նորից հարկ կլինի հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական եւ Մաքսային միությունների մասով: Ընդ որում' այդ այցին ուշիուշով հետեւելու են Միացյալ Նահանգներն ու արեւմտյան մյուս տերությունները, քանի որ այս հարցերը, որոնք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ծանր պահեր ունեն իրենց մեջ, առավել քան հետաքրքում են Արեւմուտքին: Իսկ հայերիս անհանգստությունները անգամ այս բոլորի մասին ժողովրդական մակարդակով է արտացոլվում' պրոեկտելով դրանք արեւմտամետ-ռուսամետ Ր. Հովհաննիսյան-Ս. Սարգսյան զուգահեռում:

Եվ վերջապես' ՌԴ-Հայաստան եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում, որոնցում տնտեսական տարրը քանի գնում մեծանում է, երկրորդական չի կարող լինել այն անձը, ով պետք է այդպիսի հարաբերություններ զարգացնի տվյալ պետություններ հետ, այսինք' ապագա վարչապետը: Միգուցե հնարավոր է, որ Պուտինի հետ հանդիպմանը Սարգսյանը նաեւ կտա այդ անձի անունը, ու ՌԴ նախագահը բոլորից շուտ կիմանա, թե ո՞վ է լինելու Սարգսյանի տնտեսական քաղաքականության կրողը (ըստ մամուլի տեղեկություների' հիմնական մրցակցությունը ներկա վարչապետի եւ ռուսական Գազպրոմբանկի նախագահ Կարեն Կարապետյանի միջեւ է այդ պաշտոնի համար):

Սարգսյան-Պուտին հանդիպման պաշտոնական օրակարգը դեռ չի հրապարակվել, սակայն ռուսական աղբյուրներից արտահոսքեր կան, թե քննարկումներում հնարավոր է, որ ներառվեն ե՛ւ Ղարաբաղյան հակամարտության, ե՛ւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման, ե՛ւ Հայաստանի ներքաղաքական եւ տարածաշրջանային քաղաքական թեմաները, ընդ որում' վերլուծաբանները Ստեփանակերտի օդանավակայանի քննարկման հարցը Արցախի' գործոն դառնալու փաստ լույսի տակ են դիտարկում, որը, սակայն, մի վտանգ ունի այն առումով, որ ի վերջո կարող է ՀԱՊԿ դեսանտայինների իջման վայր դառնալով իրավիճակի սրման պահ առաջացնել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացահայտվել է Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ 2 անձ ձերբակալված էՆիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ ԴանիելյանԳագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովման հարցը ՄԻՊ ուշադրության կենտրոնում է․ իրականացվում է այց ՔԿՀՄենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. ԲալայանԱյսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի ՎահանյանԳագիկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներինՆիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան ՍաղաթելյանՈրևէ մեկի կամքով չի կարող փակվել Արցախի էջը. Լիլիթ ԳալստյանՀունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առաջընթացըՌուսական սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նոր ձևաչափով շարունակել երկխոսությունը, ՊուտինՏիգրան Աբրահամյան․ «Արցախի անկախության օրը նախկինում տոնում էին նույնիսկ նրանք, ովքեր այսօր այն ամոթալիորեն Ադրբեջան են համարում»Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և այրվածքներով տեղափոխվել հիվանդանոցՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել#ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են ԵռաբլուրՕդի ջերմաստիճանը կբարձրանաԳագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեցԿաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներինԲադալյան․ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոստովանեց, որ ԵՄ թեմայով հանրաքվեն կանխվել էԱրցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե ՀակոբյանԻնչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է «Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում էՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»Սեպտեմբերից կարիերայի նշանակալի հեռանկարներ. կենդանակերպի այս նշանները աշունը սկսում են մեծ հաջողությամբ Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ Բժիշկը զգուշացրել է պատրաստի սնունդ ուտելու վտանգների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ինԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղելՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում «Մեր առաջին սեպտեմբերի 1-ը»․ Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ առաջին դասարան Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը Մուրճով ջարդել է պատմական ապակիները․ Օհայոյի բնակիչն ընդունել է ԱՄՆ փոխնախագահի տան վրա հարձակման մեղքը Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինըՌուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան համատեղ սահմանային զորավարժություններ կանցկացնենԿալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին «Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը
Ամենադիտված