«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կհանդիպի Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
«Հրապարակի» տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման առաջարկ է արել թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանը մերժել է հանդիպման առաջարկը:
Ի՞նչ պատճառաբանությամբ, թերթը փորձեց ճշտել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից: Վերջինս ասաց, որ ինքը
«տեղյակ չէ և առաջին անգամ է լսում այդ մասին»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նոր հանդիպմանը, ապա
Խուրշուդյանն ասաց, բացի նրանից, որ իրենք երեկ Սերժ Սարգսյանին հրավիրել էին գալ Ազատության հրապարակ, հանդիպման այլ հեռանկար այս պահին չկա:
Այնուհանդերձ, թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ ևս մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի և Րաֆֆի
Հովհաննիսյանի միջև տեղի կունենա, սակայն արդեն ՍԴ-ում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունից և որոշումից հետո: Քննարկումն ըստ ամենայնի կվերաբերի նաև օրերս խորհրդարանում կիսատ մնացած ընդդիմադիր ընդհանուր օրակարգին՝ «Ժառանգության» և ՀՅԴ-ի արած երեք առաջարկություններին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը