«Ազգ». Մոսկվայի գլխավոր Ռաբբին Էրդողանին հիշեցրեց հայոց ցեղասպպանությունը
Հայկական Մամուլ
Les Nouvelles d' Armռnie հանդեսի կայքէջը մարտի 5-ին տեղեկացրեց, որ Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինչաս Գոլդշմիդտը խստիվ քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը օրերս Եվրոպայում իբր գոյություն ունեցող հակաիսլամիզմը համեմատել էր սիոնիզմի, հակահրեականության եւ նացիզմի հետ, ասելով, թե դրանք բոլորը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Գոլդշմիդտը նաեւ Եվրոպայի ռաբբիների կոնֆերանսի ղեկավարն է: Էրդողանի համեմատության առնչությամբ տարակուսանք արտահայտելովՙ նա ասել է, որ թուրք վարչապետի հայտարարությունը «տգիտության եւ ատելության հարձակում է հրեա ժողովրդի վրա»:
Գլխավոր ռաբբին Էրդողանին համեմատել է Մահմուդ Ահմադինեժադի եւ խորհրդային ղեկավարների հետ, որոնք հակասիոնիզմն օգտագործում էին որպես հակահրեականության մեղմ դրսեւորում:
«Այդ մեկնաբանությունների հեգնանքը չեն մոռանա Հայոց ցեղասպանության զոհերի հարազատները, ոճրագործություն, որ Թուրքիայի կառավարությունը դեռ չի ճանաչել», ավելացրել է Գոլդշմիդտը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը