«Հրապարակ». Ռուբեն Ջաղինյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել
Հայկական Մամուլ
Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել: Ըստ «Հրապարակի»՝ նրա հետ շատերն են առնչություն ունեցել և հիմնականում կարծում են, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, ուստի հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք սկսել են «ճամպրուկները հավաքել»:
Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաև այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու՝ նա շարունակելու է պահպանել Ալիկ Հարությունյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Գևորգ Ալթունյանը՝ նախագահականի անմիջական ղեկավարման ներքո:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը