«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը թիմ չունի
Հայկական Մամուլ
Նախագահական ընտրությունների արդյունքներն ըստ տեղամասերի դիտարկելիս բավական ուշագրավ պատկեր է ստացվում. ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի տեղակալների՝ Գալուստ Սահակյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Արմեն Աշոտյանի, Տիգրան Սարգսյանի, Մուշեղ Լալայանի թաղամասերում ՀՀԿ նախագահն ընտրությունների արդյունքում պարտվել է:
Նման ցուցանիշ է գրանցվել նաև ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի, առողջապահության նախարարների թաղամասերում: Ս. Սարգսյանը պարտվել է անգամ հարազատ նախընտրական շտաբի պետի տեղակալների բնակության վայրերում տեղակայված ընտրատեղամասերում, ինչը վկայում է այն պարզ իրողության մասին, որ նա պարզապես թիմ չունի: Նրա շուրջ հավաքված են մարդիկ, որոնք
պաշտոնի ձգտում ունեն: Ու քանի որ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է, մի կերպ նրան «հանդուրժում» են, մինչև նոր տեր գտնեն»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը