«ՀԺ». Միասնական ցուցակ՝ մայիսի 5-ին
Հայկական Մամուլ
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք դաշնակցությունն ու
«Ժառանգությունը» պատրաստվում են՝ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով: «Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի՝ միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է՝ ոչ իշխանական ուժերը միավորվեն և մասնակցեն»,- պատասխանել է Ռուստտամյանը: Հարցին՝ իսկ եթե չլինի միասնական ցուցակ, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է. «Կորոշենք, կարծում եմ, դա սխալ կլինի այս
պարագայում»: Ռուստամյանն ասել է, թե ինքը հնարավոր է համարում, որ միասնական ցուցակում ընդգրկվեն բոլոր ոչ իշխանական ուժերը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը