«ՀԺ». Քոչարյանի որդին կռիվ է գցել ԲՀԿ-ում
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ մարտի 5-ին ԲՀԿ-ն քննարկելու է Երևանի ավագանու ընտրությունների իր
համամասնական ցուցակը: Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակը լրագրողներին ասել էր,
թե ոչ մի ցուցակ էլ չի քննարկվել: Տեղեկություններ տարածվեցին, սակայն, թե ցուցակի հարց, այդուամենայնիվ, քննարկվել է և այդ
քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ
Քոչարյանը: Ըստ որոշ տեղեկությունների, կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է
հետաձգել նիստը: Այն, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, կշարունակվի մարտի 7-ին:
Նշենք, որ օրեր առաջ, երբ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ վերոնշյալ ինֆորմացիան շրջանառության մեջ դրվեց մամուլում, Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում պնդել էր, որ դա չի համապատասխանում իրականությանը: Հնարավոր է իհարկե, որ ԲՀԿ-ում այս հարցի շուրջ երկու տարբեր թևեր են ձևավորվել. մի թևն ուզում է, որ Քոչարյանի որդին գլխավորի ցուցակը և նման առաջարկություն է անում, մյուս թևը կտրականապես դեմ է, և հերքում է այդ մասին տեղեկատվությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը