Օբաման խոստացել է աջակցել ժողովրդավարությանը Վենեսուելայում Չավեսի մահից հետո
Աշխարհ
Ամերիկան մտադիր է աջակցել Վենեսուելայում ժողովրդավարության հաստատմանը. ասված է Վենեսուելայի նախագահ Չավեսի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարության մեջ. գրում է Риа Новости-ն:
«Ուգո Չավեսի մահվան այս դժվարին պահին ԱՄՆ-ն աջակցոթյուն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին և արտահայտում իր հետաքրքրվածությունն այդ երկրի հետ հարաբերությունների զարգացման հարցում: Այժմ, երբ Վենեսուելան նոր էջ է սկսում իր պատմության մեջ, ԱՄՆ-ը առաջվա պես հակված է ժողովրդավարական սկզբունքների հաստատմանն իր աջակցությունը ցուցաբերել, ինչպես նաև նպաստել մարդու իրավունքների և օրենքի նկատմամբ հարգանքի հաստատմանը այդ երկրում»,-ասված է այդ հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)