«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտո՞ն են առաջարկել
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իշխանությունները բավական ուշագրավ պաշտոն են առաջարկել՝ գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը: Նման առաջարկ հնչել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին Աժ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ի թիվս այլ առաջարկների՝ Աժ նախագահն էլ իր կողմից նշել է, որ կա հնարավորություն, որ Ր. Հովհաննիսյանը գլխավորի այդ հանձնաժողովը: Սակայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միանշանակ պատասխան չի տվել՝ ասելով, որ Աժ-ն անկախ մարմին է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները որևէ կապ չունեն Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակում կատարելիք քայլերի հետ: Ասել է թե՝ նրբորեն մերժել է այդ առաջարկը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը