Ո՞ւր է Մարտի 1-ը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հանրապետականները մտադիր են հետաձգել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:
Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես էր եկել Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կողմերը համաձայնության էին եկել՝ իշխանությունները ևս հավանություն կտան հանձնաժողովի ստեղծման հարցին, միայն թե քաղաքական շահարկումներից խուսափելու համար հարցի քննարկումը պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո: Որպես հարցի քննարկման հավանական ժամկետ՝ նշվել էր մարտի 10-ը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մտադիր է մարտի 15-ին նիստ գումարել, սակայն հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատրաստվում է կրկին հետաձգել այն: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ Դ. Հարությունյանը, սակայն, նշեց, որ հարցի քննարկումը կախված է նախաձեռնության հեղինակից՝ Գ. Ջհանգիրյանից. «Երբ նա ներկայացնի հարցը, այդ ժամանակ էլ կքննարկենք»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը