Հարավային Կորեան հարված կհասցնի, եթե Հյուսիսային Կորեան ագրեսիա ցուցաբերի
Աշխարհ
Հարավային Կորեայի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է պատասխան հարված հասցնել Հյուսիսային Կորեային նրա կողմից ագրեսիվ գործողություններ դրսևորելու դեպքում:
Նախօրեին ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարելու 1953թ. Կորեայում պատերազմի ավարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը, եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շարունակեն համատեղ զորավարժությունները:
«Եթե ԿԺԴՀ-ն սադրիչ գործողություններ ձեռնարկի, որոնք կսպառնան հարավկորեացիների կյանքին և առողջությանը, ապա մենք հստակ հասկացնել ենք տալիս, որ վճռորոշ գործողություններ կձեռնարկենք ոչ միայն ագրեսորի, այլև նրա դաշնակիցների դեմ»,-հայտարարել է ՀարավայինԿորեայի ռազմական ղեկավարության ներկայացուցիչը մամլո խորհրդակցության ժամանակ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր հերթին իր անհանգստությունն է հայտնել ԿԺԴՀ-ի սադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Նրա կարծիքով՝ Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից և ենթարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին: Ակնկալվում է, որ մոտ օրերս ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն. գրում է Ри Новости-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)