Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան կժամանի Հայաստան
Վրաստան
Մարտի 7-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան կկատարի իր առաջին պաշտոնական այցը Հայաստան:
Ինչպես հայտնում է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը, այցի ընթացքում Ալասանիան կհանդիպի Հայաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Օհանյանի հետ:
Պլանավորվում է նաև հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այցի ընթացքում պլանավորվում է քննարկել պաշտպանության ոլորտում գերատեսչությունների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը: Դա վերաբերում է ռազմական կրթության և պաշտպանության ոլորտում բարեփոխումների անցկացմանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում