Արգենտինան եռօրյա սուգ է հայտարարել Չավեսի մահվան կապակցությամբ
Աշխարհ
Արգենտինական իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում է Риа Новости-ն, այդ մասին հայտնել է որկրի հանրային ռադիոն: Արգենտինայի առաջնորդ Քրիստինա Քիրշները կմեկնի Կարակաս:
Տեղական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Արգենտինայի նախագահ Քիրշները Կարակաս կժամանի երկրի արտգործնախարար Էկտոր Թիմերմանի հետ միասին:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆն իր հերթին չեղյալ է հայտարարել դեպի Արգենտինա իր պլանավորած այցելությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)