Սպիտակ տունն արգելել է զբոսաշրջիկների մուտքն իր տարածք
ԱՄՆ
ԱՄՆ-ում դեպի Սպիտակ տուն զբոսաշրջիկների համար կազմակերպվող էքսկուրսիաները դադարեցվել են: Ինչպես գրում է CBS News-ը մարտի 5-ին, այդ որոշումը կայացվել է որպես արդյունք ԱՄՆ-ի պետական բյուջեի կրճատման, որի պատճառով աշխատանքից ազատվել է Սպիտակ տան էքսկուրսիաները կազմակերպող անձնակազմը:
Նշվում է, սակայն, որ նախօրոք պատվիրված էքսկուրսիաները դեպի Սպիտակ տուն կշարունակվեն մինչև մարտի 8-ը ներառյալ, իսկ հաջորդ օրվանից Սպիտակ տունն իր դռները կփակի զբոսաշրջիկների առջև մինչև հետագա ցուցումներ ստանալը:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նախագահի աշխատակազմի այդ որոշումը հիասփաթեցնող է անվանել և նշել, որ դեպի Կոնգրեսի շենք զբոսաշրջիկների այցելությունները շարունակվելու են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)