Մեխիկոն տագնապ է հայտարարել արևի ռադիոակտիվ ճառագայթների պատճառով
Աշխարհ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տագնապ է հայտարարվել՝ կապված արևային ռադիոճառագայթման մակարդակի բարձրացմամբ, որն արձանագրվել է մայրաքաղաքում և նրա մոտակայքում: Մթնոլորտային դիտարկման Ազգային համակարգն այդ կապակցությամբ երեքշաբթի օրվանից խորհուրդ է տալիս բնակչությանը լրացուցիչ միջոցներ ձեռնարկել արևի ճառագայթներից պաշտպանվելու համար:
Ըստ Մթնոլորտային դիտարկման Ազգային համակարգի հաղորդագրության՝ արևային ռադիոճառագայթումը Մեխիկոյում շատ բարձր մակարդակի է հասել, միաժամանակ նշվում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման մասին:
Մեխիկո նահանգի տարածքում արդեն մի քանի օր է, ինչ նկատվել է արևային ռադիոճառագայթման մակարդակի ակտիվացում, սակայն Մթնոլորտային դիտարկման ազգային համակարգն առաջին անգամ է հանդես գալիս տագնապ հայտարարող ելույթով. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)