Չավեսի մահվան մասին հայտնող լրագրողին ծեծել են Կարակասում (տեսանյութ)
Աշխարհ
Կուլումբական RCN հեռուստաընկերության լրագրող Կարմեն Անդրեա Ռենհիֆոյին ծեծի են ենթարկել Կարակասի կենտրոնում, երբ նա հաղորդում էր պատրաստում նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին: Այս մասին ասված է NTN 24 հեռուստաընկերության կայքում:
Լրագրողն իր օպերատորի հետ միասին գտնվում էր ռազմական հոսպիտալի մոտ, որտեղ մահացել էր Չավեսը: Ինչպես պատմում է լրագրողն ինքը, իր վրա հարձակվել են, երբ նա սկսել է հաղորդում վարել Չավեսի մահվան մասին դեպքի վայրից: Փողոցում գտնվող մարդկանցից մեկն ամբոխի ուշադրությունը հրավիրել է լրագրողի վրա, նշելով, թե նա ընդդիմադիր լրագրող է և հանդես է գալիս Չավեսի քննադատությամբ: Մի քանի տղամարդիկ և կանայք հարձակվել են լրագրողի վրա՝ փորձելով բռունցքներով ծեծել նրան և օպերատորին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)