Կրեմլը հայտնել է Պուտին-Սարգսյան հանդիպման օրը
Արտաքին Քաղաքական
Կրեմլի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով կայցելի ՌԴ մարտի 12-ին:
Մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դա լինելու է ՀՀ նախագահի առաջին արտասահմանյան այցը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:
Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել քաղաքական, տնտեսական, առևտրական և մարդասիրական ոլորտներում համագործակցության հետագա հեռանկարները. գրում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում