Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Շրջադարձային օր բելգահայ համայնքի համար, Անտվերպենում ձեռք բերվեց Հայ Առաքելական եկեղեցու շինություն Մայր Աթոռը հրատապ պաշտպանելու հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ․ Արմեն Այվազյան Ռուսաստանը ձեռք է բերում նոր զենք, որը ոչ ոք չունի․ Պուտին Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Փաշինյանը հրավիրում է ԵՄ-ին ու ՌԴ-ին՝ պատերազմելու Հայաստանի տարածքում (տեսանյութ) Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում 2025-ը կարելի է բնութագրել՝ որպես «քաղբանտարկյալների տարի». Անի Սամսոնյան (տեսանյութ) Պետք է հարկային կարգապահության ապահովել․ փոխվարչապետը նիստ է գումարել Հրապարակվել են «Դոն Պիպոյի» մասնակցությամբ ծեծկռտուքի կադրերը (տեսանյութ) 

Հավաքականում աշխատելը ցանկացած մարզչի երազանքն է, դա ոչ մի բանի հետ չես փոխի. Վարդան Մինասյան

Սպորտ

- Սկսենք Չեխիայի հետ խաղի նախապատրաստությունից: Մենք այդպես էլ մրցակից չգտանք մարտի 22-ի համար: Դա պլանավորվա՞ծ էր, թե՞հանգամանքներն էին այդպիսին:

- Հանգամանքներն այդպես դասավորվեցին: Պլանավորել էինք նախ երեք խաղ անցկացնել: Մարտի 22-ի Թուրքմենիայի հետ խաղը չեղյալհայտարարվեց հայտնի պատճառներով (խմբ – Ասիայի կոնֆեդերացիան փոխեց խաղացանկը, եւ Թուրքմենիան այդ օրը պետք է Ասիայի գավաթի նախընտրական փուլի խաղ անցկացներ), իսկ մեկ ամսում այլ մրցակից գտնելն այդքան էլ հեշտ չէ: Ու քանի որ չեխերի հետ խաղը մոտ էր, ես մտածեցի'ավելի լավ է խաղալ մեր երիտասարդականի հետ: Երիտասարդականի հետ խաղի ֆորմատը մի քիչ ուրիշ է լինելու՝ 3 խաղակես 30-ական րոպեով, որպեսզի կարողանանք ավելի շատ փորձարկումներ անել:

Իսկ ինչ վերաբերում է փետրվարյան խաղերին, ապա դրանք պետք է երկուսը լինեին: Բայց այն ընկերությունը, որը զբաղվում էր մեր հավաքականի խաղերի կազմակերպմամբ, խոստացված երկրորդ մրցակիցը չկարողացավ գտնել: Լյուքսեմբուրգի հետ խաղը նախատեսել էինք հենց փորձարկումների համար, իսկ երկրորդն արդեն լուրջ մրցակցի հետ պետք է լիներ:

- Այսինքն, այնպես է ստացվում, որ կազմակերպող կո՞ղմն է վատ դրության մեջ դրել:

- Այո, կային 2-3 թիմեր, որոնց հետ բանակցում էին: Բայց, քանի որ դա միջնորդ կազմակերպություն է, եւ այդտեղ շատ ֆինանսական հարցեր կան, ինչ-ինչ պատճառներով նրանց մոտ չստացվեց:

- Իսկ Լյուքսեմբուրգի հետ խաղում Վալանսի մարզադա՞շտն էլ էր ընտրվել կազմակերպչի կողմից:

- Մենք սկզբում որոշել էինք երկու խաղն էլ Կիպրոսում խաղալ: Մեկը պետք է լինեին տանտերերը, բայց նրանք նախընտրեցին խաղալ Սերբիայի հետ: Մենք էլ փոխեցինք մեր պլանները եւ որոշեցինք հավաքն անցկացնել Ֆրանսիայում: Քննարկվում էր տարբերակ' Լատինական Ամերիկայի երկրներից մեկի հետ ընկերական խաղ անցկացնել, բայց կազմակերպիչներն ընդհանուր հայտարարի չեկան խաղի անցկացման հարցում:

- Բայց վերջ ի վերջո խաղալ ռեգբիի դաշտում….

- Ես անկեղծ կասեմ, այդ դաշտը չէի տեսել, չգիտեի, թե ինչ վիճակում է այն: Մեզ ասացին, որ նորմալ դաշտ է, բայց իրականում այլ էր: Մենք սովոր ենք մարզվել եւ խաղալ մեր որակյալ խոտածածկով խաղադաշտերում: Այդ պրոբլեմի առաջ կանգնեցինք, բայց այդ ամենը հաշվի առնելով՝ ինձ համար առաջնայինն այն էր, որ պետք է անպայման խաղայինք, որ ես կարողանայի տարբեր դիրքերի ֆուտբոլիստներին նայել:

- Լյուքսեմբուրգը, Թուրքմենիան հաստատ մեր մակարդակը չեն:

- Համաձայն եմ: Պարզապես պետք է հաշվի առնել, թե Լյուքսեմբուրգի ու Թուրքմենիայի հետ խաղերի օրերը երբ են ընտրված եղել: Լյուքսեմբուրգը ընտրված էր փորձարկումների համար: Թուրքմենիայի պարագայում չէր կարելի պաշտոնական խաղից առաջ խաղալ ուժեղ հավաքականի հետ, դա կստացվեր արհեստականորեն հոգնեցնել թիմին:

- Բայց մեր խմբում ընդգրկված Իտալիան խաղում է Բրազիլիայի հետ ընկերական խաղ, հետո ունի արդեն ընտրական հանդիպում….

- Իտալիան կարող է շատ բան անել: Այնտեղ շատ ֆինանսական հարցեր կան, բացի այդ նրանց կազմի ընտրությունը շատ ավելի մեծ է:

- Շատ հավաքականներ իրենց գրաֆիկը շուտ են կազմում: Օրինակ՝ հիմա մենք արդեն գիտենք, որ նոյեմբերին լինելու են երկու ընկերական խաղերի օրեր:

- Նոյեմբերին չէ, բայց օգոստոսին մենք արդեն պլանավորել ենք ընկերական խաղ: Երեք թիմ կա, որոնց հետ բանակցում ենք: Անուններ չտամ, բայց կարող եմ ասել, որ նրանք ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին հիսնյակի թիմեր են: Իսկ ինչ վերաբերում է նոյեմբերին, ես այդ ժամանակ խաղալու իմաստ չեմ տեսնում, որովհետեւ ընտրական փուլը մեզ մոտ վերջացած է լինում: Այնպես որ նոյեմբերի խաղը դեռ չենք դիտարկում, իսկ օգոստոսի 14-ինը ուժի մեջ է:

- Չեխիայում մարտի 22-ին ընդունելու են Դանիայի հավաքականին: Մեր մարզական շտաբից մարդ լինելու՞ է այդ խաղին:

- Ոչ, չի լինելու: Այն համակարգչային ծրագիրը որ ունենք, ամբողջական պատկերն է տալիս մրցակցի մասին: Մենք նայում ենք կադրերին, վիճակագրությանը, առանձին խաղացողների վիճակագրությանը, նայում ենք թիմային սխեմաներ, մանրակրկիտ ուսումնասիրում բոլոր դետալները:

- Բայց խաղը տեսնելը այլ բան է: Օրինակ՝ Ֆերգյուսոնը, ով կարող էր սուպերկլասիկոն տանը դիտել 3D ֆորմատով, իր խիստ գրաֆիկի պայմաններում այցելեց «Կամպ Նոու»:

- Եթե խոսքը Չեխիայի խաղը դիտելու մասին է, ԵՎՐՈ-2012-ի ժամանակ ես մարզադաշտում ներկա եմ եղել նրանց 3 հանդիպման: Դրան գումարած այն բոլոր խաղերը, որոնք նա անցկացրել է 2012 թվականին: Ես ամբողջական պատկերացում ունեմ, թե նրանց խաղաոճի, եւ թե ուժեղ եւ թույլ կողմերի մասին:

- Բայց հիմա այլ Չեխիայի հավաքական է...

- Որոշ մարդիկ փոխվել են, բայց խաղաոճը չի փոխվել, մարզիչն էլ նույնն է մնացել: Նրանց 4 պաշտպանները եւ երկու հենակետայինները մշտապես մասնակցել են վերջին 8 խաղերին: Փոխվել են միայն եզրերը, կենտրոնական հարձակվողը ու նաեւ ենթահարձակվողը:

Վարդան Մինասյանի լայնածավալ հարցազրույցը կարդացեք չորեքշաբթի՝ մարտի 6-ին լույս տեսնող ՖՈՒՏԲՈԼ 365-ի հերթական համարում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե ՄկրտչյանՇրջադարձային օր բելգահայ համայնքի համար, Անտվերպենում ձեռք բերվեց Հայ Առաքելական եկեղեցու շինությունԲրիտանացիներին վախեցրել է վարդագույն երկինքը Մայր Աթոռը հրատապ պաշտպանելու հարցում լռությունը կամ հապաղումը լինելու է մեղսակցությանը հավասարարժեք վարքագիծ․ Արմեն ԱյվազյանՕդեսայի մարզում արտակարգ դրություն է հայտարարվելՌուսաստանը ձեռք է բերում նոր զենք, որը ոչ ոք չունի․ Պուտին «Սիրել էի այս ոչխարին, աղջիկներն այդպիսին են»․ Իվետա Մուկուչյան (տեսանյութ)Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԵրևանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների հետ քննարկվել են ռիսկերի կառավարման բարեփոխումներըՓաշինյանը հրավիրում է ԵՄ-ին ու ՌԴ-ին՝ պատերազմելու Հայաստանի տարածքում (տեսանյութ) Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել․ Աննա ՀակոբյանՊոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՖիլիպ Կիրկորովը մոտ 5 միլիոն ռուբլի է ծախսել իր տան ամանորյա զարդարանքի վրա (լուսանկար)Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԱնվտանգության նոր ուրվագիծ է ձևավորվում, դեպի արևմուտք կողմնորոշվածները սպառել են իրենց․ ՀԱՊԿ խոսնակ 2025-ը կարելի է բնութագրել՝ որպես «քաղբանտարկյալների տարի». Անի Սամսոնյան (տեսանյութ)Պետք է հարկային կարգապահության ապահովել․ փոխվարչապետը նիստ է գումարել Կուբանում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են 39 տուն Ինչպե՞ս են ձերբակալվել Արցախի ռազամաքաղաքական ղեկավարները (տեսանյութ) Վրաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում Հրապարակվել են «Դոն Պիպոյի» մասնակցությամբ ծեծկռտուքի կադրերը (տեսանյութ) Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Հայաստանի իշխանություններն օդից հաղթաթղթեր են տալիս Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մայոր Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Քաղաքացիները վաղը կհավաքվեն Մայր Աթոռում՝ ի աջակցություն Վեհափառի (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղը՝ ժամը 17:00-ին, ժամերգություն տեղի կունենաԼավրովը նշել է, որ ԱԷՄԳ-ն կարող է համաձայնության գալ Իրանի հետ ՀՀ դեսպանը Ֆրանսիայի թեմի հետ քննարկել է՝ ինչպես ամրապնդել եկեղեցի–համայնք կապերը Աշխարհում ոչ մի այլ երկիր Ռուսաստանի նման բանակ չունի. Պուտին Երևանում ավտոմեքենա է այրվել ԵՄ-ն որոշել է զորքեր տեղակայել ամբողջ ԵվրոպայումՆազիկ Ավդալյանը նաև Քաղշին կոմիտե է այցելել ԱՄՆ-ն Եվրոպային հստակորեն հասկացրել է, որ ցանկանում է օգտագործել ռուսական ակտիվները․ WPՌադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան. Կրեմլը չի սպասում Ուիթկոֆի այցին այս շաբաթ (տեսանյութ) Թրամփը դեռ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ․ ReutersՌուսաստանում ՀԱՊԿ–ի հետ կապված նոր որոշում ունենՈր վարչական շրջաններում է օդն ամենակեղտոտըԼավագույն բժիշկ. տրոմբի և բարձր ճնշման մասին. անոթային վիրաբույժ Վարդան Ոսկանյան (տեսանjութ) Խնդրում եմ իմ դիմումը Ալիևային ընկալել կարեկցանքով. Վիգեն Էուլջեքջյանի կին Խաչատուրյանը դատավոր է նշանակել Եվրախորհրդարանի պատգամավորները վախենում են ԱՄՆ-ի հսկողությունից․ Politico«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է Ռուսաստանը կամավոր ներդրում է կատարել ՄԱԿ-ի Պաղեստինի ռեգիստրումՄեծ է Սուրբ Էջմիածնի ներկայությունը հայ ազգի պատմության մեջ․ սրբազանները մահ և հալածանք են տեսելՓաշինյանը Մակունցին արձակուրդի է ուղարկում Օրբանը նամակ է գրել Պուտինին Բուդապեշտը ռուսական ակտիվների հարցում չի համագործակցի ԵՄ-ի հետ․ Օրբան«Միասնություն` կյանքի համար». արյունատվության այս տարվա արշավն ամփոփվեց «Յոլյան» արյունաբանության կենտրոնում
Ամենադիտված