Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված փողային և հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով:
ֆլեյտահար՝ 2 տեղ
հոբոյահար՝ 2 տեղ
կլարնետահար՝ 2 տեղ
ֆագոտահար՝ 2 տեղ
գալարափողահարների կոնցերտմայստեր՝ 1 տեղ
գալարափողահար՝ 3 տեղ
շեփորահարների կոնցերտմայստեր՝ 1 տեղ
շեփորահար՝ 2 տեղ
տրոմբոնահարների կոնցերտմայստեր՝ 1 տեղ
տրոմբոնահար՝ 2 տեղ
տուբահարների կոնցերտմայստեր՝ 1 տեղ
հարվածային գործիքների կոնցերտմայստեր՝ 1 տեղ
հարվածային գործիքների երաժիշտ՝ 1 տեղ
Դիմորդների պահանջվող որակավորումը
բարձրագույն մասնագիտական կրթություն
համապատասխան մասնագիտությամբ ներկա ուսանողներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները Սայաթ-Նովայի պող., 1ա շենք, սեն. 300 հասցեով մինչև 2013թ. մարտի 26-ը ներառյալ պետք է ներկայացնեն՝
ինքնակենսագրություն (ռեզյումե)
դիմում և հայտ (լրացվում է տեղում՝ ըստ տրամադրված ձևի)
անձնագրի և սոց. քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշի պատճեներ
մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից)
ցանկության դեպքում կարելի է ներկայացնել նաև երաշխավորագիր
Մրցույթը կկայանա 2013թ. մարտի 29-ին ժամը 10-ին Սայաթ-Նովայի պող. 1ա շենքի 3-րդ հարկի դահլիճում: Մասնակիցները պետք է կատարեն մեկ մեծ ծավալի ստեղծագործություն և մեկ ընթերցում թերթից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)