Շնորհակալություն՝ անվտանգությունն ապահովելու համար
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության անվտանգության պատասխանատու Ռոբին Սիվորդը, ում ընդունեց ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:
Շնորհակալական խոսք ուղղելով ՀՀ ԱԻ նախարարությանը, Ռ. Սիվորդը մասնավորապես ասաց. «ԱԻ նախարարության փայլուն աշխատանքի շնորհիվ այս ամբողջ ընթացքում մեր մի քանի հարյուր հոգուց կազմված պատվիրակությունն ունեցավ ընդամենը մեկ թեթև պատահար, որի արդյունքում գրեթե վնասներ չենք կրել: Ձեր աշխատանքն, իրոք, հիանալի է: Մենք մեզ զգում էինք շատ ապահով և պաշտպանված: Ձեր աշխատանքը մեզ հնարավորություն ընձեռեց չշեղվել մեր առաքելությունից և ընտրությունների բնականոն ընթացքից: Ես իմ հաշվետվության մեջ մեծ հատված եմ հատկացրել ԱԻ նախարարության առաքելության, կարևոր դերի և նրա առջև դրված խնդիրների փայլուն իրականացման վերաբերյալ»:
ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Ուրախ եմ, որ ֆիզիկապես չեք զգացել մեր անհրաժեշտությունը, բայց հիշեք, որ ցանկացած իրավիճակում մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել: Միշտ ուրախ ենք ձեզ հյուրընկալել»:
Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ դիտորդական խումբն աշխատանքի ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից ապահովվել է ամենօրյա օպերատիվ տեղեկատվությամբ՝ կապված երկրում գրանցված արտակարգ պատահարների, եղանակի կանխատեսումների, հանրապետության ճանապարհների վիճակի վերաբերյալ։ Դիտորդական խմբին են տրամադրվել նաև մարզային փրկարարական վարչությունների հեռախոսահամարները, իսկ ԱԻՆ ՃԿԿ-ին՝ բոլոր դիտորդների տեղաբաշխման քարտեզներն ու ավտոմեքենաների պետհամարանիշները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը