Դպրոցի խնդիրները՝ աշակերտների աչքերով
Հասարակություն
Օրեր առաջ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված Վաղարշապատի դպրոցներից մեկում աշակերտուհու հետ կատարված դեպքը (երբ ֆիզկուլտուրայի դասաժամին աղջիկը արմունկի կոտրվածք էր ստացել և, ըստ աղջկա մորաքրոջ, պատշաճ օգնություն չէր ցուցաբերվել երեխային դպրոցի անձնակազմի կողմից) «Հայբուսակ» համալսարանի Շիրակացի մասնաճյուղի հենակետային դպրոցի աշակերտներին բերել էր Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակ: Աշակերտները տարածքային գրասենյակից ակնկալում էին հարցեր և պատասխաններ ստանալ կապված իրենց իրավունքների ու պարտականությունների հետ:
Բուռն քննարկման ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրին հնարավորություն տրվեց արտահայտել իրենց խնդիրներն ու դժգոհությունները կապված թե իրենց դպրոցի և թե ընդհանուր կրթական համակարգի հետ: Աշակերտներին հետաքրքրում էին նաև թե ում պետք է դիմեն, երբ դպրոցում խախտվել են իրենց իրավունքները:
Հանդիպման մի հատվածն էլ նվիրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության ծանոթացմանն ու Պաշտպանի լիազորությունների շրջանակի իրազեկմանը: Ցուցադրվեցին նաև տեսանյութեր կապված դպրոցում միջաշակերտական հնարավոր կոնֆլիկտների և երեխաների իրավունքների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը