Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Հանրահայտ պարուհի Վիկտորյա Անանյանը՝ Երեւանում

Գիտություն և Մշակույթ

Բալետի հայազգի հայտնի մենապարուհի Վիկտորյա Անանյանի մասին BRAVO.am-ը պատմել է դեռ 2012-ի փետրվարին: Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ աշխարհի ամենատարբեր երկրների բեմերում պարելուց հետո երազում է Հայաստանում հանդես գալու մասին եւ ուզում է՝ հայ ազգը ճանաչի իրեն:):

BRAVO.am-ի հարցազրույցը կարդալուց հետո ռեժիսոր Խաչիկ Եղոյանը որոշում է համացանցի միջոցով կապ հաստատել պարուհու հետ եւ նրան հրավիրել Հայաստան: Վիկտորյա Անանյանը 5-օրյա այցով հայրենիքում է:): Թեեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս անգամ նա չի պարի, բայց հնարավորություն ունի իր փորձով կիսվելու հայ պարուհիների հետ:

Խաչիկ Եղոյանի առաջարկով բալերինան երեկ՝ մարտի 5-ին, վարպետության բաց դաս է անցկացրել Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնի սաների համար: Վիկտորյան մեծ սիրով ու ոգեւորությամբ իր փորձով կիսվում էր երիտասարդ պարուհիների հետ, բացատրում ճկուն ու գեղեցիկ բալետ պարելու տեխնիկան:

“Ուզում եմ ցույց տալ՝ ինչ կարող եմ անել: Շատ երկրներում եմ եղել, հիմա էլ անընդհատ նոր հրավերներ են լինում, օրինակ՝ հենց այսօր պատասխանում էի Լոնդոնից ուղարկված նամակին, բայց հայաստանյան հանդիսատեսին ներկայանալն ինձ համար իրոք շատ կարեւոր է”,-նշել է նա:

Նախորդ տարի որոշ ժամանակով Միացյալ Նահանգներում աշխատելուց հետո Վիկտորյա Անանյանն այժմ կրկին աշխատում է Նիդեռլանդներում. տեղի պետական բալետի ստուդիայի մենապարուհիներից է: Ազատ ժամանակ գտնելու դեպքում ուզում է նորից վերադառնալ ԱՄՆ՝ իրականացնելու իր պարային նախագծերը. “Ամերիկան ինձ դուր է գալիս, կուզեի շուտ-շուտ գնալ, որովհետեւ հետաքրքիր միջավայր է: Չեմ ուզում ասել, որ Հայաստանում այդ ամենը չկա, բայց այնտեղ ֆինանսավորումը մեծ է, բայց Հայաստանի օդը, մարդկանց էլ շատ եմ սիրում: Միգուցե ինձ այստեղ զբոսաշրջիկի պես են վերաբերվում, բայց ես հայ եմ:)”:

Նրա օրակարգում ամեն ժամը նախապես պլանավորված է, ամեն օր պարտադիր պետք է պարապի, Երեւանում էլ բացառություն չի անում. “Գնում եմ պարարվեստի ուսումնարան, որտեղ բոլորը ծնողներիս կոլեգաներն են: Իմ սիրելի Էլվիրա Մնացականյանի հետ փորձ արեցինք: Երբ փոքր էի, շատ էի հավանում նրա պարը, ինձ համար նա էր հայ գեղեցիկ պարուհին”:

Բալետային մեծ ընտանիքում ծնված Վիկտորյան 7 տարեկանում ընտանիքի հետ գնացել է Հայաստանից, կարծում է՝ եթե մնար հայրենիքում, դժվար թե բալետի պրոֆեսիոնալ պարուհի դառնար. “Առաջին ու ամենախիստ ուսուցչուհիս մայրս էր, հետո տարբեր երկրներում բնակվելով՝ ունեցել եմ բալետի աշխարհում շատ հայտնի ուսուցիչներ”:

Սոֆի Դեւոյանի կարծիքով՝ իր սաներն այս բաց դասը երկար կհիշեն. “Վիկայի պապիկին ու ծնողներին ճանաչել եմ: Ուրախ եմ, որ նա կարող է երիտասարդներին փոխանցել իր պարային փորձը”:

Խաչիկ Եղոյանն էլ բացի վարպետության դասից, բալետի պարուհուն առաջարկել է նկարահանվել Լեյլա Սարիբեկյանի նոր տեսահոլովակում, որի պրեմիերան կլինի մոտ տասն օրից.“Իսկապես շատ էի ուզում, որ պարուհուն իր հայրենիքում ճանաչեն. նա լեգենդի ճանապարհով է գնում, ելույթ է ունենում հանրահայտ բեմերում: Եթե առօրյա հոգսերից բացի, մի քիչ էլ մտածենք հոգեւոր սննդի մասին, մեր մշակույթը չի վերանա: Ունենք հրաշալի պարուհի, օտար երկրներում գիտեն նրա մասին, իսկ մեր երկրում՝ ոչ”:

Վիկտորյա Անանյանը մարտի 7-ին կմեկնի Հայաստանից, բայց՝ նորից վերադառնալու ակնկալիքով: Միգուցե հաջորդ տարի նա իր բալետային խաղընկերների հետ հայ հանդիսատեսին ներկայանա դասական ու մոդեռն բալետների համակցված շոու-համերգով, նաեւ կկարողանա սեփական աչքերով տեսնել իր սիրելի Տաթեւի վանքը, ուր ժամանակի սղության պատճառով այս անգամ չի հասցնի գնալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված