Կարգին Հասո. Շատ ցավալի է, որ ամեն ինչ թողել եմ Հայաստանում
Հասարակություն
Հունվարի 13-ին Լոս Անջելեսում կայացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի (Կարգին Հասո) հարսանիքը: Ամուսինը Ներսես
Աբրահամյանն է՝ հայտնի երաժիշտ Լևոն Աբրահամյանի որդին: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե սիրված դերասանուհին, ով այդքան ճանաչում ուներ, ինչո՞ւ որոշեց մեկնել Հայաստանից: Հայաստանում գնահատված դերասանուհի, երգչուհի լինելով, ի՞նչն էր պակասում՝ անձնական կյա՞նքը չէր ստացվել, թե՞ աշխատանքում իրացված չէր զգում:
- Հինգ ամիս առաջ եկա ԱՄՆ, որովհետև իմ սիրած էակն էր այստեղ ապրում, այս անգամ եկա ամուսնանալու նպատակով: Բայց մեկ
տարի առաջ դուրս եկա Հայաստանից լիցքաթափվելու նպատակով, այն ժամանակ մի փոքր դեպրեսիայի մեջ էի, իմ աշխատանքում
լճացում էի զգում, ոչ մի առաջխաղացում չկար: Որքան էլ ճանաչված էի, լավ դերեր էի խաղում «Կարգին սերիալում» կամ մեկ այլ ներկայացման մեջ, միևնույն է, զգում էի՝ ինձ համար դա բավարար չէ, հոգնել էի այդ վիճակից:
Իսկ ինչ վերաբերում է անձնականին, պետք է ասեմ, որ այս հարցում ես շատ բծախնդիր եմ եղել, միշտ մտածել եմ՝ պետք է ամբողջ կյանքս ապրեմ, հենց այդ միտքն էլ ինձ վանել է, չեմ ամուսնացել, վախեցել եմ այդ մտքից: Ամուսնուս հետ սկզբում շատ լավ ընկերներ էինք, մոտ չորսուկես ամիս մեր «զուլալ» ընկերությունը պահպանվեց, բայց երբ քսան օր էր մնացել Երևան վերադառնալու, զգացինք, որ միմյանց հանդեպ անտարբեր չենք:
Եկա Երևան, արդեն ինտերնետային շփում ունեինք, այդպես կանխորոշվեց: Ասել, որ ԱՄՆ կոնկրետ ինչ-որ նպատակի համար եմ եկել' այդպես չէ, ես եկել եմ, որովհետև ինքն էր այստեղ, իր ծնողները, բարեկամներն են այստեղ, այստեղ է իր աշխատանքը, և նա չէր կարող այս ամենը թողնել գալ: Պետք է ասեմ, որ շատ ցավալի է, որ ամեն ինչ թողել եմ Հայաստանում՝ և’ ճանաչումը, և’ հանդիսատեսին, և’ իմ երկար տարիների
տանջանքը թողեցի, դուրս եկա, բայց գուցե այստեղ ինձ ավելի՞ լավ բան է սպասվում: Համենայնդեպս, դրական եմ տրամադրված:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը