Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. Զելենսկի Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց 

«Ազգ». Ասում են՝ ժողովրդի կողքին են, ժամանակն է դա ցույց տալու

Հայկական Մամուլ

ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղխորհրդի ընդլայնված նիստից երեկ մամուլը արտահոսքեր էր արել, որոնք մտածելու տեղիք են տալիս:

Խորհրդարանական ընտրություններում բավական քվե հավաքած, խորհրդարանի թվով երկրորդ կուսակցության եւ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժի ղեկավարից ամիսներով առանց միջնորդության տեղեկություն չունեցող հանրությունը ԲՀԿ քաղխորհրդի նիստի' «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում հավանաբար որոնեց քաղաքական օդում առկա շատ հարցադրումների պատասխաններ ու առայժմ չստացավ: Ներկայացված հատվածում ոչ մի խոսք չկա, թե ինչ են խոսել Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները ներկայումս ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, եւ անգամ հայտնի չէ' պատմե՞լ է նա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր առանձնազրույցի մանրամասները: Ըստ մամուլային արտահոսքերի' ոչ: Կամ միգուցե' Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ տաք քննարկումներից հետո հետաձգված նիստը, որն ըստ լուրերի շարունակվելու է հանգստյան օրերին, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ էլ կպարունակի:

Իսկ ահա նախագահ Սարգսյանի երդմնակալությունից ու կառավարության սպասվող հրաժարականից առաջ քննադատական խոսքեր ուղղվել են կառավարության հասցեին. «Ժողովուրդը մեզնից մեծ սպասելիք ունի, իսկ ամենակարեւորը' մեր խոստումներից ու ծրագրերից մենք ոչ մի քայլ ետ չենք կանգնելու», ասել է Գագիկ Ծառուկյանը: Նա խոսել է ժողովրդի վիճակի մասին, եւ որ' մարդիկ իրենց աշխատանքով չեն կարողանում իրենց ընտանիքը նորմալ-բարեկեցիկ պահել (դե սա միշտ ասել է նա), ու որ' այդ մարդիկ «կոտրված, ընկճված ու հուսախաբ' երկրից հեռանում են»:

Մարդկանց վիճակից տեղեկանալով' պետք է քայլ կատարել, օգնել, մատից փուշ հանել, «քանի որ մարդիկ ձայն են տվելՙ լիարժեք իմանալով, որ այդ ձայնը տեղ է հասնում»: Իհարկե, այստեղ նոր բան չկա, սակայն եթե նկատի առնենք, որ Գագիկ Ծառուկյանի ձայնը վաղուց հանրությունը չէր լսել, ու դա ե՞րբ է ասվում, կարելի է այս խոսքերի մեջ հավասարապես երկու իմաստ էլ փնտրել, հատկապես եթե նկատի առնենք նաեւ իր կուսակիցների հետ հետագա երկխոսության բովանդակությունը նույն տեսանյութում: Առաջին, 4-5 ամիս լռելը կապվում էր նախագահական ընտրությունների հետ, դրանք անցան ու որեւէ անկանոն շարժում չարվեց ԲՀԿ-ի կողմից, իսկ հիմա այլեւս կարելի է վերահաստատել քննադատական կամ այլընտրանքային կեցվածքը, եւ երկրորդ ու ավելի կարեւոր մեսիջը գուցե այն է, որ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, անկախ նրանից, որ Ազատության հրապարակում ուրիշ մարդ է ներկայացնում քաղաքական դաշտի կարեւոր խաղացողը լինելու հայտը, երկրորդ քաղաքական ուժի սեփական հավակնություններն են հիշեցնում եւ հասցեագրում նոր կառավարություն կազմելուն ու անգամ վարչապետի պաշտոնին: Այլապես' ինչո՞ւ պետք է Նաիրա Զոհրաբյանը խոսեր այն մասին, որ փոքր ու միջին բիզնեսի մեջքն ուղղելու վերաբերյալ իրենց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները կառավարությունը մերժել է, ու եթե «ադեկվատ կառավարություն» լինի' դրանք վերստին ներկայացվելու են: Ծառուկյանն էլ իր խոսքում է նշել, թե ԲՀԿ-ն ստեղծվել է, որ կարողանա մարդկանց օգնել, պրոբլեմները կարգավորել, ու մարդիկ պայման ու հնարավորություն են ուզում ընդամենը աշխատելու եւ ընտանիքը պահելու:

Իսկ ահա այն, թե ինչպես քվեարկեն ԲՀԿ-ականներըը խորհրդարանում' Ծառուկյանը ապսպրում է ԲՀԿ-ականներին թափանցիկ ակնարկներով' ուղղված խորհրդարանական գործընկեր ՀՀԿ-ին. «Քվեարկեք այնպես, որ փողոց դուրս գալով լիարժեք կարողանաք մարդկանց երեսը նայել, հպարտ քայլել, ոչ թե տեսնելուց' պախկվեք կամ վախենաք խորհրդարանի դռնից դուրս գալ», քանի որ «մենք քծնելու, ոչ էլ արտոնություն ստանալու խնդիր չունենք»:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի ' Հայաստանից դուրս միջկուսակցական հարաբերությունների ստեղծման առաջարկին ի պատասխան, Ծառուկյանը, հանձնարարելով հատկապես Ջավախքի ուղղությամբ Վրաստանի հետ կապերն ակտիվացնել, ասում է, թե «քանի որ այնտեղ կառավարություն մերոնք են եկել» (՞), «Վրաստանը մեր անմիջական հարեւանն է' մեր կապերը պետք է շատ ամուր լինեն»:

Հետաքրքրական է Վարդան Օսկանյանի մոնտաժված խոսքի այն հատվածը, թե ստեղծված իրավիճակում կուսակցությունը պետք է հաստատի ժողովրդի կողքին լինելու հանձնառությունը, նպաստելով սահմանադրական ճանապարհով նրա իրավունքների իրացմանը: Սա թերեւս միակ վկայությունն է, որ այդ նիստում ներքաղաքական վիճակի մասին խոսք գնացել է, սակայն այդպես էլ չի հասկացվում, թե ի՞նչ է ասել Ծառուկյանն այդ առթիվ իր կուսակիցներին եւ Օսկանյանի այն ասածին, թե ԲՀԿ-ն պետք է «այսօրվանից քաղաքական պայքարի մեջ մտնի' մրցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սկսած Երեւանի ավագանու ընտրություններից, եւ վերջապես ակտիվ ներգրավվածություն ունենա երկրում ընթացող բոլոր գործընթացներին' խորհրդարանական եւ արտախորհրդարանական, մասնակցի ազգային-քաղաքական նոր օրակարգի ձեւավորմանը եւ դրա միջոցով երկրում իրավիճակի փոփոխությանը»:

Մանավանդ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Իջեւանում ասել է, թե ովքեր ասում են՝ ժողովրդի կողքին են, ժամանակն է դա ցույց տալու: Արդյոք ինչ-որ պահի ԲՀԿ-ն կարձագանքի՞ այս խոսքին, միգուցե դա տեղի կունենա հենց ԲՀԿ ընդհատված նիստի շարունակության ժամանակ: Ի դեպ, մամուլի արտահոսքերով' նիստն ընդհատվել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ քննարկումների տաքության պատճառով, որտեղ իբր խոսք է գնացել այն մասին, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին' Սեդրակ Քոչարյանը: Սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել է, թե այդպիսի առաջարկ է քննարկվել:

Ծառուկյանն էլի է կրկնել այն միտքը, որ ասում էր խորհրդարանական ընտրություններից առաջ եւ անմիջապես հետո, թե' «ես պատրաստ եմ կորցնելու ու տուժելու, բայց իմացեք, ձեր այդ հավատը ես չեմ կորցնի, իմ թիմակիցներին թույլ չեմ տա կորցնելու: Ինձ համար կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակն է, գաղափարը, ձգտումը, նպատակը եւ գործը, ամենակարեւորը ժողովրդի աչքին նայելն է»:

Հետաքրքրական է, որ ԲՀԿ-ի նախագահին կից առաջարկվել է քաղաքական խորհուրդ ստեղծել, որն ավելի արագ կարձագանքի երկրում տեղի ունեցող քաղաքական եւ այլ գործընթացներին, միգուցե նոր կառույցը կարողանա քաղաքական գործընթացներին իրոք արագ արձագանքել' չսպասելով «կոնյաչնիի» նիստերին:

«Ով չի աշխատում' կարող է դուրս գալ, քանակը որակ չէ ինձ համար», ասել է ԲՀԿ նախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին
Ամենադիտված