«Ազգ». ԼՂՀ-ի 25 ամյակը` ԱՄՆ-ի Կոնգրեսում
Հայկական Մամուլ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը Մ. Նահանգներ է ժամանելուՙ ամերիկացի օրենսդիրների, քաղաքացիական առաջնորդների եւ համայնքային ղեկավարների հետ Capitol Hill-ում տոնելու Արցախի ազատագրական շարժման 25-ամյակը: Նա մարտի 13-ին գլխավոր բանախոսն է լինելու Cannon House Office-ի շենքում կայանալիք հատուկ միջոցառմանը, կազմակերպված հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական համախմբման կողմից: Մասնակցելու են միջոցառմանը Մ. Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակը եւ ամերիկահայ քաղաքացիական կազմակերպություններ:
Այս մասին է տեղեկացնում Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) գրասենյակից ստացված հաղորդագրությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը