«ՀԺ». Հորս տնից չեմ բերել էդ պաշտոնը, որ հիմա ուրիշին տամ. Հրայր Թովմասյան
Հայկական Մամուլ
Ինչպե՞ս է վերաբերվում լուրերին, որ հնարավոր է Դավիթ Հարությունյանը կրկին դառնա արդարադատության նախարար, «Հրապարակ»-ի հարցին, Հրայր Թովմասյանն ասաց: «Երբ նշանակվեցի արդարադատության նախարար, իմ առաջին մտքերից մեկը հետևյալն էր՝ չեմ մեկնաբանում այն խոսք-զրույցները, որոնք սկսում են՝ ախչի, լսե՞լ ես, որ...»:
Բայց «ախչի, լսել ես, որ...»-ի շրջանակներում պնդում են, որ ՀՀԿ հին «գվարդիան» փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր քարտ-բլանշն առաջիկայում չկորցնի: «Ասողը մեր երկրում և այս պարագայում 1 մարդ է կամ 2՝ ապագա վարչապետը և հանրապետության նախագահը, ուրիշ ասող չկա»:
Ուրեմն «պրոգնոզ» արեք: «Ա՜, եթե պրոգնոզ, էդ դեպքում պիտի ուրիշին հարցնեք, ես, ցավոք սրտի, պրոգնոզներ էլ չեմ անում»:
Պատրա՞ստ եք Ձեր պաշտոնը տալ ուրիշի: «Հորս տնից չեմ բերել էդ պաշտոնը, որ հիմա ուրիշին տամ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը