«Հրապարակ». Հնարավոր է ընդդիմության միավորում Երևանի ավագանու ընտրություններում
Հայկական Մամուլ
Հնարավո՞ր է ընդդիմության միավորում Երևանի ավագանու ընտրություններում, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Հրապարակին» ասել է. «Համագործակցություն, դաշինքային հարաբերություններ կձևավորեմ այն ուժերի հետ, որոնց
հետ ունենք գաղափարական ընդհանրություններ: 2000-ից առ այսօր իմ փորձը ցույց է տալիս, որ եթե կան գաղափարական
տարաձայնություններ, էդ դաշինքները չեն վերաճում ավելի մեծ ու լայն միավորի, որոնք երկարաժամկետ են»:
Ինչ վերաբերում է մայիսի 5-ին. «Այսօր, երբ հրապարակում ժողովուրդ կա, այդ մասին խոսելը ժամանակավրեպ է: Չնայած, ժամանակը նաև սեղմում է: Շատ կուզենայի, որ կարողանայինք, հակված եմ մասնակցել այդ գործընթացներին՝ համապատասխան գաղափարական մոտեցումներ ունեցող ուժերի հետ միասնական պլատֆորմ ներկայացնելով: Բայց այս էտապում դեռ չեմ կարող ստույգ ասել՝ կմասնակցեմ, թե ոչ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը