«Հրապարակ». Սերժ Սարգսյանը հակված չէ ԲՀԿ-ին տեսնել ապագա կոալիցիայում
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ն լուրջ դիլեմայի առջև է կանգնած՝ ո՞վ է ղեկավարելու Երևանի ավագանու համամասնական ցուցակը: «Իդեալական տարբերակը
կլիներ, որ Ծառուկյանը ղեկավարեր, ցավալիորեն դրա հավանականությունը զրո է: Դատելով նախորդ օրը տեղի ունեցած քաղխորհրդի նիստից՝ քիչ հավանական են նաև Արսենյանը և Օսկանյանը. Ծառուկյանը մեղմորեն անվերջ սաստում էր նրանց՝ թույլ չտալով ծավալվել: Բացառվում է նաև Սեդրակ Քոչարյանի առաջադրումը, իսկ եթե կայացվի այնպիսի որոշում, որը շատերիս սրտով չի լինի, ապա մենք չենք խառնվի այդ ընտրություններին, աջ կքաշվենք»,- «Հրապարակին» ասաց ԲՀԿ ներկայացուցիչը՝ չբացառելով, որ վերցված պաուզան նաև նրա համար է, որ Ծառուկյանը հասկանա, թե ինչ արդյունք է ունենալու Պուտին-Սարգսյան հանդիպումը և կուլիսներում ընթացող ՀՀԿ-ԲՀԿ
բանակությունները:
Ի դեպ, որոշ աղբյուրների տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանը հակված չէ ԲՀԿ-ին տեսնել ապագա կոալիցիայում,
պատճառները, բացի քաղաքականից, նաև մարդկային են. ԲՀԿ-ն այդպես էլ չշնորհավորեց նրան:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը