«Ժողովուրդ». «Վալենսիա»-ն և ԵԹՖ-ն տուգանվել են
Հայկական Մամուլ
Իրավաբանական անձանց «X գրուպ» միության կազմում գտնվող «Վալենսիա» և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվել են լայնածավալ ստուգողական և հսկողական աշխատանքներ: Ըստ «Ժողովուրղ»-ի ստացած պաշտոնական տեղեկության՝ նշված աշխատանքների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության մասին ակտեր: Ավելին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ»-ին ուղարկված գրության համաձայն՝ հիշյալ ընկերություններին ստուգման ակտերի հիման
վրա առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչից հետո պետական բյուջե է վերականգնվել լրացուցիչ գումար:
Հիշեցնենք, որ խոսքը նույն «X գրուպ»-ի մասին է, որի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթից 6.2 մլն դրամ Է պահանջում՝ որպես սեփական արժանապատվության և գործարար համբավի փոխհատուցում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը