«Առավոտ». Ծառուկյանի խոսքը ՀՀԿ-ն իր վրա չի վերցնում
Հայկական Մամուլ
Երեկ կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում խոսելով ԲՀԿ երիտասարդական թևի հետագա գործունեության մասին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքիր համեմատություն էր արել՝ ասելով. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»: «Առավոտ»-ը ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանին խնդրեց մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, քանի որ ԲՀԿ առաջնորդը հենց ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներին նկատի ուներ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ի քարոզարշավի եզրափակիչ համերգ-հանրահավաքում փուչիկների պայթյունից վնասվածքներ ստացան ՀՀԿ-երիտթևի տասնյակ անդամներ:
Կարեն Ավագյանը, սակայն, ձեռնպահ մնաց ԲՀԿ առաջնորդին քննադատելուց: «Ես չեմ կարծում, որ մեզ նկատի ուներ, ու մեկնաբանելու խնդիր էլ չկա»,- ասաց նա: Թե ում նկատի ուներ Ծառուկյանը՝ Ավագյանը չգիտի:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը