«ՀԺ». Շուշան Պետրոսյանին Գյումրիում կայանալիք համերգի ժամանակ անակնկալ է սպասվում, հնարավոր է՝ «խիյարի» տեսքով
Հայկական Մամուլ
Շուշան Պետրոսյանը, հնարավոր է, թանկ վճարի «Կենտրոն» ՀԸ եթերում`«Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար: Մարտի 13-ին Գյումրիում կայանալիք նրա ջազային համերգի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր-երգչուհուն անակնկալ է սպասվում, հնարավոր է՝ «խիյարի» տեսքով: Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի:
Եվ հիմա Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտող գյումրեցի ուսանողներ, ովքեր վերջին օրերին այլ ակցիաներ էին անում Հայաստանի երկրորդ քաղաքում: Նրանցից մեկը՝ Արսեն Վարդանյանը, «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է. «Միանշանակ է, որ լինելու է՝ սառը (նկատի ունի երգչուհուն դիմավորելը-խմբ.), կշռադատված վերաբերմունք, օճառներ ու «խիյարներ» էլ հնարավոր է նվիրենք, բայց դա հավանաբար կլինի այն դեպքում, երբ ամեն ինչ հասնի դրան, այսինքն՝ պաշտոնական ոչ մի արձագանք չլինի, քանի որ մամուլից տեղեկացել ենք, որ երգչուհին ասել է՝ լավ էլ կայանալու է համերգը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը