Վենեսուելան հրաժեշտ է տալիս նախագահ Չավեսին
Աշխարհ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունենում Չավեսի հրաժեշտի արարողությունը: Նախագահի դագաղը տեղադրվել է ռազմական ակադեմիայում:
Սգո արարողությունը ղեկավարում է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով, հնարավոր է, դառնա Վենեսուելայի հաջորդ նախագահը: Չավեսի հրաժեշտի թափորին մասնակցութում են տասնյակ հազարավոր վենեսուելացիներ:
«Մենք կպաշտպանենք մեր ինքնավար հայրենիքը: Դու ես Չավեսը, ես եմ Չավեսը, մենք բոլորս Չավես ենք»,-բացականչում են հավաքված մարդիկ:
Սգո արարողությունը սկսվել է Վենեսուելայի ազգային հիմնով: Դագաղի մոտ հավաքվել են Չավեսի մերձավորները, Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի նախագահները:
Հանդիսավոր արարողությունից հետո դագաղին մոտ կթողեն նաև հասարակ քաղաքացիներին. գրում է Ruvr.ru-ն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան