Սերժ Սարգսյանը պարտվել է այն ընտրատարածքում, որտեղ ինքն է քվեարկել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում մանրամասն ներկայացված էր, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պարտվել իր մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչների թաղամասերում: Չկա ՀՀԿ գեթ մի փոխնախագահ, որի թաղամասում ՀՀԿ թեկնածուն հաղթանակ է տարել:
Եվ ահա պարզվում է՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պարտվել է այն ընտրատարածքում, որտեղ ինքն է քվեարկել: Խոսքը Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 10/06 ընտրատեղամասի մասին է: Այստեղ ընդդիմադիր թեկնածուն ստացել է 410, իսկ Ս. Սարգսյանը՝ 687 քվե: Բայց առավել հետաքրքիրն այն է, որ տեղամասի պատասխանատուն եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Մանուկյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը