ԱՄՆ-ում սաստիկ ձնաբուք է մոլեգնում
ԱՄՆ
ԱՄՆ-ի վրա է հասել սաստիկ ձնաբքերից մեկը: Ձնաբքի պատճառով մայրաքաղաք Վաշինգտոնում փակ են բոլոր դաշնային հաստատությունները: Չեն աշխատում դատարաններն ու ուսումնական հաստատությունները:
Իր աշխատանքն է շարունակում միայն ԱՄՆ-ի Կոնգրեսը: Այնտեղ անց են կացվում մի շարք լսումներ, չնայած այն բանին, որ մի շարք միջոցառումներ չեղյալ են հայտարարվել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրավիրել էր մի խումբ սենատորների՝ դաշնային բյուջեի կրճատման խնդիրները քննարկելու համար, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով նրանք պարզապես հետաձգեցին հանդիպումը:
Վաշինգտոնին սահմանակից Վիրջինիա նահանգում ուժեղ ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)